01
Հունս

Ինչո՞ւ էին վաղ շրջանում վանքերը կառուցվում բնակավայրերից հեռու: Ի՞նչ տարբերություններ և ընդհանրություններ կան վանքերի և եկեղեցիների միջև: 

Քրիստոնեության վաղ շրջանում վանքերը կառուցվում էին բնակավայրերից հեռու, որպեսզի աշխարհիկ հոգսերը կամ գայթակղությունները վանականներին չխանգարեին` նվիրվել իրենց աղոթական ընթացքին:
Վանքերում ապրում են վանականներ, ովքեր զբաղված են աղոթական կյանքով, կրթությամբ, հոգևոր մշակույթով: Իսկ եկեղեցիները ծառայում են ժողովրդի հոգևոր կարիքների սպասարկանը՝ ծիսակատարությունների և խորհրդակատարություների, համայնքային կյանքի կազմակերպմամբ:

 


Օրհնությամբ` Տ. Շմավոն քահանա Ղևոնդյան