01
Հունս
Քրիստոսի եկեղեցին հիմնվել է Պենտեկոստեի օրը, որը համընկնում է Հիսուսի Հարության 50-րդ օրվան: Այդ օրը բազում մարդիկ, հոժարությամբ ընդունելով Պետրոսի խոսքը, մկրտվեցին: Մկրտվողների թիվը մոտ 3000 էր: Այդ օրը հիմնվեց Քրիստոսի եկեղեցին:
Եկեղեցին հիմնվեց Սուրբ Հոգու ներգործությամբ, Սուրբ Առաքյալների միջոցով, որովհետև այդ օրը Սուրբ Առաքյալները լցվեցին Սուրբ Հոգով, Ով շնորհեց նրանց հրեղեն, այսինքն՝ մինչև սրտի խորքը թափանցող լեզուներով խոսելու կարողություն: Նրանց Ինքը՝ Տերը խոստացավ, որ կլինեն Քրիստոսի Եկեղեցու հիմքը՝ ասելով Պետրոս Առաքյալին. «Դու Վեմ ես, և այդ Վեմի վրա պիտի շինեմ Իմ Եկեղեցին» (Մատթ. 16.18): Սուրբ Առաքյալների թողած ավանդությամբ է Սուրբ Հոգու շնորհը փոխանցվում Սուրբ Եկեղեցում, ուստի Քրիստոսի Եկեղեցին կոչվում է Ընդհանրական, Առաքելական Սուրբ Եկեղեցի:
Օրհնությամբ` Տ. Սմբատ քահանա Սարգսյան