01
Հունս

Ճի՞շտ է արդյոք, որ Նոյի զոհասեղանն այժմ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի ավագ խորանի տակ է:

Ըստ ավանդույթի Նոյի զոհասեղանը սրբավայր դարձավ տեղի բնակիչների համար, և թեկուզև նրանք թողել էին ճշմարիտ Աստծո պաշտամունքը, սակայն շարունակում էին այդ նույն տեղում զոհեր մատուցել՝ իրենց չաստվածներին: Ապագայում այդ տեղում կառուցվեց հեթանոսական մեհյան և տաճար, որի կողքին հիմնվեց բնակավայր՝ Վարդգեսավան անունով: Հետո, ըստ Մովսես Խորենացու «Պատմություն հայոց» երկի, Վաղարշակ Արշակունի թագավորը Վարդգեսավանն իր շրջակայքով պարիսպների մեջ առավ, ներսում՝ տաճարի հարևանությամբ, կառուցեց թագավորական պալատ. քաղաքը «Վաղարշապատ» վերանվանեց և դարձրեց մայրաքաղաք: Այն մայրաքաղաք մնաց մինչև Տրդատ Գ-ի գահակալությունը, երբ Լուսավորիչը տեսիլք ստացավ Աստծուց՝ պալատի առջև՝ հեթանոսական տաճարի տեղում, կառուցել քրիստոնեական սուրբ տաճարը, որը և կոչվեց Սուրբ Էջմիածին: Այդ մասին մանրամասն գրված է Ագաթանգեղոսի մոտ:


Այսօր Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի Ավագ խորանի տակ կարելի է տեսնել հին տաճարի ավերակները, որոնց տակ՝ ավելի խորը, ըստ ավանդության, գտնվում է Նոյի զոհասեղանը:

 


Օրհնությամբ՝ Տ. Սմբատ քահանա Սարգսյան