21
Հունս
Այս մեղադրանքն անընդհատ կրկնում են Եկեղեցու հակառակորդները՝ և աղանդավորները և Եկեղեցուց դժգոհ մարդիկ, և կառչում են այս տողի Ավետարանի կոնտեքստից դուրս իրենց հասկացողությունից, մատնացույց են անում մոմավաճառի սեղանին և բղավում են, թե՝ տեսեք, Եկեղեցին ինքն է խախտում Քրիստոսի պատվիրանը. ահա, եկեղեցում առևտուր են անում. դրանց պետք է խարզանով վռնդել եկեղեցուց: «Իմ Հոր Տունը վաճառատան մի վերածեք» (Հովհ. 2:13-16) ասելով` Տերն ի նկատի ուներ, ո...
21
Հունս
Հին կտակարանյան ժամանակ տաանորդը պարտադիր պայման էր, այն տրվում էր տաճարին՝ Ղևիի ցեղին: Իսկ Նոր Կտակարանում տասանորդի պարագան ոչ թե պարտադիր է այլ՝ ըստ ցանկության: Քրիստոնեության մեջ տասանորդը կամավոր ընծա է տաճարին: Եվ եթե անձը տասանորդ չի տալիս, չի նշանակում, որ դա մեղք է: Օրհնությամբ՝ Տ. Շմավոն քահանա Ղևոնդյան
21
Հունս
Նախ` Հիսուս ասաց. «Եկա օրենքը լրացնելու»: Օրենքը կատարյալ էր, (այս մասին վկայում է նաև Ս. Պողոս առաքյալը), այն պահողները կատարյալ չէին, և մարդկային կյանքում այդ օրենքը կատարյալ կերպով չէին պահում: Քրիստոս Ինքը կատարյալ կերպով կատարեց օրենքի բոլոր պահանջները: Իսկ ինչ վերաբերում է շաբաթը խախտելուն, ապա այս հարցում հրեաները բազմաթիվ անգամներ մեղադրում էին Քրիստոսին, ինչպես և հիմա Սուրբ Եկեղեցու թշնամիները մեղադրում են քրիստոնյաներին շաբա...
21
Հունս
Սուրբ Առաքյալները, ընդունելով ուսմունքը հենց Քրիստոսից, ուսուցանում էին մարդկանց ոչ միայն խոսքով, այլ նաև՝ անձնական օրինակով: Հետևելով այդ օրինակին՝ առաքելական շրջանից կիրակին տոնում էին բոլոր քրիստոնյաները, քանզի այդ օրը հարություն առավ մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս: Պաշտոնապես Եկեղեցին հաստատել է կիրակի օրվա տոնակատարությունը՝ շաբաթ օրվա փոխարեն, 4-րդ դարի սկզբում՝ Լաոդիկիայի Տեղական ժողովի 29-րդ կանոնով. «Վայել չէ քրիստոնյաներին հրեաների նման...
06
Հոկտ
Հայաստանի Վաղարշապատ քաղաքի Ս. Գայանե վանքում այսօր գործում է մենաստան, որտեղ ապրում են երեք միանձնուհիներ: Նրանք բարեխղճորեն ծառայում են եկեղեցում, կամավոր կատարելով զանազան ծառայություններ: Նրանց հիմնական զբաղմունքն աղոթքին ու պահեցողությանը նվիրվելն է: Օրհնությամբ՝ Տ. Շմավոն քահանա Ղևոնդյան
06
Հոկտ
Մինաձնուհիների հետ բնականաբար ինտերնետով հաղորդակցվել հնարավոր չէ: Նրանք դարձել են միանձնուհի, որպեսզի կյանքի գայթակղություններից և վայելքներից հեռու մնան և հնարավորության չափով կարողանան օգտակար լինել մերձավորին: Իրենք կոչված են ծառայել տարբեր հիվանդանոցներում կամ մանկատներում և օրուգիշեր աղոթել: Օրհնությամբ՝ Տ. Շմավոն քահանա Ղևոնդյան
01
Հունվ
Ողջույն ձեզ։ Մկրտվողի հոգևոր մայրը եկեղեցին է, որի արգանդից՝ Մկրտության ավազանից, ծնվում է քրիստոնյան։ Մեր եկեղեցին չունի «կնքամայր» հասկացողությունը։ Հայ Եկեղեցու կանոնական որոշումների համաձայն` միայն տղամարդը կարող է կնքահայր լինել: Մկրտվողի կնքամայրը հանդիսանում է այն եկեղեցին, որտեղ անձը մկրտվում է, քանի որ եկեղեցու արգանդից՝ Մկրտության ավազանից է ծնվում քրիստոնյան։ Ուստի կնքամայրը ձևական պաշտոն է։ Կինը կարող է լինել կ...