01
Հունվ
Ողջույն ձեզ։ Մկրտվողի հոգևոր մայրը եկեղեցին է, որի արգանդից՝ Մկրտության ավազանից, ծնվում է քրիստոնյան։ Մեր եկեղեցին չունի «կնքամայր» հասկացողությունը։ Հայ Եկեղեցու կանոնական որոշումների համաձայն` միայն տղամարդը կարող է կնքահայր լինել: Մկրտվողի կնքամայրը հանդիսանում է այն եկեղեցին, որտեղ անձը մկրտվում է, քանի որ եկեղեցու արգանդից՝ Մկրտության ավազանից է ծնվում քրիստոնյան։ Ուստի կնքամայրը ձևական պաշտոն է։ Կինը կարող է լինել կնքամայր այնքանով, որքանով իր ամուսինը կնքահայր է։