02
Հունս
Եթե գնում ենք եկեղեցի, որ հանդիպենք Աստծուն, աղոթքի համար առանձնանանք մեր ներսում, ապա ցանկացած բան, որ կարող է մեզ շփոթեցնել, մեր ուշադրությունը շեղել, պիտի հեռացնենք մեզանից: Եթե աղոթելու փոխարեն երիտասարդը բռնել է ընկերուհու ձեռքը, արդյո՞ք նա կկարողանա կենտրոնանալ աղոթքի վրա, թե՞ պիտի ուշադրությունը շեղվի սիրած աղջկա ձեռքի ջերմությամբ:
Հիմա անդրադառնանք ոտքը ոտքին գցելուն: Շատ ավելի պարզ պայմաններում մենք չափազանց զգույշ ենք: Ինչպե՞ս կվերաբերվի մեզ դասախոսը, եթե ոտքներս ոտքին գցած պատասխանենք քննության հարցերին: Կամ արդյո՞ք մեզ թույլ կտանք նման կերպ նստել տնօրենի մոտ: Բնականաբար` ոչ: Այդ դեպքում ինչպե՞ս կարելի է ոտքը ոտքին գցել, եթե գնացել ենք Մեկի մոտ, Ով հազարապատիկ անգամ ավելի մեծ է, քան գործատուն, դասախոսն ու նախագահը: Նա մեր Արարիչն է, մեր Տերը, մեր Հայրը: Եկեղեցում ոչ միայն պետք չէ ոտքը ոտքին գցել, այլ նաև ձեռքերը ետևում կանգնել, ոչ հոգևոր թեմաներով զրույցի բռնվել, բարձր խոսել, անպարկեշտ հագնված լինել, որպեսզի մյուսներին էլ չխանգարենք, նրանց ուշադրությունը չշեղենք: Կանայք ու աղջիկները եկեղեցի գնալիս պետք է գլխաշորով լինեն: Դա ևս բարեպաշտական մի սովորություն է, որով ցույց ենք տալիս մեր խոնարհությունն Աստծո առաջ:
Հարգանքով` www.qahana.am կայքի խմբագրակազմ