02
Հունս

Արդյո՞ք նորմալ է, որ գնում եմ եկեղեցի, մոմ վառում, աղոթում, իսկ տարեց մի կին առանց քաշվելու գալիս է ու դեռ վառվող մոմերը հավաքում մեր առջևից:

Այդտեղ ոչ մի զարհուրելի բան չկա, քանի որ ձեր գումարը, որ արդեն իսկ մոմի համար վճարել եք, կօգտագործվի եկեղեցու կարիքների համար, իսկ մոմն էլ արդեն լուսավորեց եկեղեցին, և էական չէ, թե մոմը շուտ հանգցրեցին, թե այն վառվեց մինչև վերջ: Պետք չէ դրա մասին մտածել:
Հիշեք, որ եկեղեցի այցելելիս կարևորն Աստծո հետ հաղորդակցվելն է, աղոթելը, Ս. Պատարագին մասնակցելը, հաղորդություն ստանալը: Մոմավառությամբ չսահամանափակեք Ձեր հոգևոր կյանքը: Այն գեղեցիկ բարեպաշտական սովորույթ է, որով սակայն անհնար է ստանալ մեղքերի թողություն և առավել ևս հասնել հոգու փրկության:

 


Օրհնությամբ` Տ. Շմավոն քահանա Ղևոնդյան