24
Մայիս

Ի՞նչ տարբերություն կա տաճարի և եկեղեցու միջև:

Եկեղեցին այն հավատացյալ մարդկանց միությունն է, ովքեր մկրտվելով՝ դառնում են Հիսուս Քրիստոսի Մարմնի անդամ և դավանելով միևնույն հավատը, Սուրբ Հոգու շնորհներով և զորությամբ՝ ապրում Աստվածային ներկայության մեջ: Տաճարում հավաքվում է եկեղեցին` աղոթելու և խորհուրդներ կատարելու համար: Ըստ առաքյալի խոսքերի՝ «Եվ դուք, իբրև կենդանի վեմեր, կառուցվում եք որպես հոգևոր տաճար, որպես անարատ քահանայություն, որպեսզի Հիսուս Քրիստոսի միջոցով մատուցեք հոգևոր պատարագներ, որոնք հաճելի լինեն Աստծուն» (Ա Պետրոս 2:5): Եկեղեցին Աստծո կենդանի տաճարն է և յուրաքանչյուր հավատացյալ այդ տաճարի մի քարն է: Տաճարն ունի օծված սեղան, որտեղ մատուցվում է Սուրբ Պատարագ, ուր մարմնավորվում է Հիսուս Քրիստոս:

 


Աղոթաբար` Սուրեն դպիր Ներսեսյան