02
Հունս

Երբ է սկիզբ առել եկեղեցում գլխաշոր կրելու պահանջը:

Գլխաշոր կրելու պահանջը գալիս է Ք. Հ. առաջին դարից: Այն համարվում է խոնարհության նշան. կինն Աստծո տուն մտնելիս պիտի իր գլուխը ծածկի: Ս. Պողոս առաքյալն իր թղթերում ունի այդ հրահանգը. «Ամեն տղամարդ, երբ աղոթքի կանգնի կամ մարգարեանա և գլուխը ծածկած պահի, անպատվում է իր գլուխը: Եվ ամեն կին, երբ աղոթքի կանգնի կամ մարգարեանա գլխաբաց, անպատվում է իր գլուխը. որովհետև այնպես է համարվում, թե իբր գլուխն ածիլված լինի» (Ա Կորնթ. 11.4-5):

 


Հարգանքով` www.qahana.am կայքի խմբագրակազմ