01
Հունս
Հայ Առաքելական Եկեղեցու գործունեությանն իրենց մասնակցությունն են բերում անխտիր բոլոր հավատացյալներն` առանց սեռի և տարիքի զանազանության: Այսօր հայ եկեղեցու տարբեր թեմերում ու ծխերում գործում են Տիկնանց միություններ, որոնք իրականացնում են մի շարք ընկերային ձեռնարկումներ և օգտակար լինում եկեղեցուն և հավատացյալներին: Մեր կրոնի ուսուցիչների մեծ մասը նույնպես կանայք են և նրանք եկեղեցու սպասավորների հետ մատաղ սերնդին հոգևոր ու քրիստոնեական դաստիարակությամբ են զբաղվում:
Օրհնությամբ՝ Տ. Մուշեղ աբեղա Բաբայան