23
Մայիս

Մեր շատ եկեղեցիներում մոմ են վաճառում: Հնարավոր չէ այդ գործն այլ տեղ կամ կերպ կազմակերպել:

Եկեղեցին երբևէ չի կարելի համեմատել շուկայի կամ այլ առևտրի կենտրոնի հետ: Եթե ինչ-որ տեղ կարելի է ինչ-որ բան դրամով գնել, դա չի նշանակում, որ այդ տեղը չարիքով լեցուն է: Եվ հաստատ պետք է իմանալ, որ երբ Քրիստոս ասաց....իմ տունը աղոթքի տուն պետք է կոչվի...; (Մատթ. 21:13), ապա այդ նպատակով էլ բոլոր եկեղեցիները կառուցվել են: Իսկ մոմը կամ այլ եկեղեցական իրեր, որոնք վաճառվում են տաճարներում, պարզապես չնչին չափով նպաստում են Եկեղեցու պայծառությանը, և ցանկացած մարդու հնարավորություն ընձեռում իր լուման ունենալ եկեղեցաշինության գործում:

Օրհնությամբ՝ Տ. Շմավոն քհն. Ղևոնդյան