06
Հունս
Հիպնոսն անընդունելի բուժման միջոց է, քանի որ դրա օգնությամբ մարդուն հեշտությամբ կարելի է կառավարել, տալ ցանկացած «ծրագիր», իսկ այդ ամենը դեմ է աստվածային արարչագործությանը, ըստ որի մարդն արարվեց Աստծո պատկերով և նմանությամբ, ասել է թե` ազատ կամքով: Ուստի, ցանկացած աստվածավախ մարդ այդ տեսակ «բժշկումներից» պետք է հեռու լինի: Իրականում հիպնոսի միջոցով որևէ հիվանդություն բուժել հնարավոր չէ: Պարզապես մարդուն տրամադրում են, որ ինքն առողջ է և երբ արթնանա, այլևս որևէ խնդիր չի ունենա:
Օրհնությամբ` Տ. Շմավոն քահանա Ղևոնդյան