Մաթեմատիկոս եմ, դասավանդում եմ ԵՊՀ-ում: Ինչո՞ւ «Հայր մեր»-ի հայերեն տարբերակում, վերջին բառը` «Ամեն»-ը, չի թարգմանվել, ինչպես ռուսերենում անգլերենում: Ի՞նչ է նշանակում այդ բառը:
«Ամեն» բառն ունի արամեական ծագում, որը նշանակում է «եղիցի», այսինքն` թող լինի: Քանի որ այդ բառն ընդունված է այդպես գործածել և արդեն բոլորին հենց այդ իմաստով հայտնի է, ուստի որևէ լեզվով չի թարգմանվել: