22
Մայիս

Իմ ընկերոջ ծնողները դեմ են մեր հանդիպմանը, քանի որ ընկերոջիցս 2 տարով մեծ եմ: Ընկերս որոշել է մեր կապը խզել հանուն ծնողների: Ինչպե՞ս վարվել:

Իսկական սերը որևէ խոչընդոտի առջև չի կանգնում: Երբ որդին ցանկանում է ամուսնանալ տարիքով մեծ աղջկա հետ, շատ ծնողներ տագնապում են, որ նա դժբախտ կլինի: Սակայն նման ծնողներն անհեռատես են, քանզի կարևորը միմյանց սիրելն է: Ցավալի է, որ երբեմն տղաները համաձայնում են իրենց ծնողների կարծիքին:


Տարիքը խոչընդոտ չպետք է լինի երջանկության համար: Եթե ընկերդ որոշել է վերջնականապես հեռանալ, ապա վստահ եղիր, որ հանդիպելու ես քեզ սիրող այլ անձի, որի համար միակ ու անկրկնելի կլինես:

 


Օրհնությամբ՝ Տ. Շմավոն քահանա Ղևոնդյան