22
Մայիս
Գրաբարի դասեր կազմակերպվում են Սուրբ Սարգիս եկեղեցում երեքշաբթի և ուրբաթ օրերին` երեկոյան ժամերգությունից անմիջապես հետո: Դասերն անցկացնում է Տ. Շահե քահանա Հայրապետյանը: Իսկ Աստվածաշունչը կարող եք կարդալ նաև արևելահայերենով: Նման Աստվածաշունչ կարող եք ձեռք բերել Աստվածաշնչային միության գրախանութներից, կամ եկեղեցիներին կից գործող սրահներից: Աստվածաշունչը միայնակ ուսումնասիրելն այդքան էլ հեշտ չէ: Արարատյան Հայրապետական թեմն ունի Երիտասարդական միություն և ամեն շաբաթ քահանաների օգնությամբ ուսումնասիրվում է Աստվածաշունչը: Դրանից բացի նաև տարբեր թեմաների շուրջ հանդիպումներ և քննարկումներ են կազմակերպվում, հրավիրվում հոգևորականներ, տարբեր մասնագետներ:
Օրհնությամբ՝ Տ. Շմավոն քահանա Ղևոնդյան