22
Նոյ
Այն ամենը, ինչ Աստված ի սկզբանե տվել է մեզ, տվել է, որ կարողանանք Իրեն ճանաչել, օժտել է մեզ առաջ շարժվելու կարողությամբ: Տվյալ դեպքում անգամ բարկության, ատելու հատկանիշները, որ ունենք մեր մեջ, բարի են. չէ՞ որ նույն սիրո զորությունն է, որ, սակայն, սխալ ուղղությամբ է ընթացել. սեր պիտի լիներ` ատելություն դարձավ, ներողամտություն պիտի լիներ` բարկությամբ թշնամանք դարձավ: Էական է, թե ինչ ուղղությամբ ենք շարժում մեր զգայարանները: Նույնպես և խիղճը, որպես մեր բանականության թարգման` մեր մեջ ընկալած չար զգացմունքների հանդիմանողն է: Խիղճն էլ իր առջև Աստծուն ունի` որպես առաքինության կողմնորոշիչ: Ոչ միայն պիտի զղջանք, այլ նաև «խղճանք» ինքներս մեզ: Չակերտավոր խղճալու մասին եմ ասում, որովհետև ոմանք կեղծ խղճահարությամբ են լցվում իրենց նկատմամբ և լավ վերաբերմունք ակնկալում, սակայն մատով անգամ չոփ էլ չեն շարժում` իրենց հարազատներին օգնելու համար: Խղճալով մեզ` պիտի դաժան լինենք սեփական անձի նկատմամբ` հալածելու մեր մեջ ունեցած չար ցանկությունները, որոնք հաճախ այդքան հաճելի են:
Օրհնությամբ՝ Տ. Սմբատ քահանա Սարգսյան