06
Հոկտ

Իմ խոստովանահայրն ասաց ինձ, որ ենթարկվեմ ամուսնուս ու նրա հետ անկողին կիսեմ նույնիսկ Մեծ պահքի ժամանակ՝ ընտանեկան խաղաղությունը չխախտելու համար: Իսկ ընկերուհուս խոստովանահայրը նրան ասաց հակառակը, որ նախ պետք է Աստծուն հաճելի լինի, հետո նոր՝ ամուսնուն: Հիմա ո՞րն է ճիշտը:

Ձեր խոստովանահայրը ճիշտ է: Խոսեք Ձեր ամուսնու հետ, և եթե նա չհամաձայնվի պահք պահել ձեզ հետ, ապա կատարեք Ձեր խոստովանահոր խրատը: Մի հետաքրքրվեք, թե ում ի՛նչ է ասվում կամ արգելվում: Մենք բոլորս տարբեր հոգևոր հիվանդություններ ենք ունենում, և, դիմելով տարբեր բժշկներին (քահանաներին), իհարկե, ստանում ենք բուժվելու համար տարբեր ցուցումներ:


Օրհնությամբ՝ Տ. Սմբատ քահանա Սարգսյան