Կոնդի բարձունքին, մեծ երկրաշարժից խոնարհված միջնադարյան եկեղեցու տեղում, 1710թ. կառուցվել է Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, Երևանի մեծահարուստ Մելիք Աղամալի աջակցությամբ: Եկեղեցին, ուշ միջնադարյան մյուս՝ Ս. Պողոս-Պետրոս, Զորավոր Սուրբ Աստվածածին և Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցիների նման, եռանավ բազիլիկ է: