Սուրբ Երրորդություն նորակառույց եկեղեցու շինարարական աշխատանքներն սկսվել են 2001թ. մարտին: Սուրբ Երրորդություն եկեղեցին կառուցվել է երջանկահիշատակ ճարտարապետ Բաղդասար Արզումանյանի նախագծով և ամերիկահայ ազգային բարերար Լուիզ Սիմոն Մանուկյանի ֆինանսական աջակցությամբ: 2005թ. նոյեմբերի 19-ին ձեռամբ ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպս. Կճոյանի օծվել են եկեղեցու խաչերը: 2005թ. նոյեմբերի 20-ին ձեռամբ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի կատարվել է Սուրբ Երրորդություն եկեղեցու օծման սրբազան արարողությունը: