Տ. Զաքարիա քահանա Անանյան

Տ. Զաքարիա (ավազանի անունը՝ Կարեն) քահանա Անանյան 

Ծնվել է 1984թ. սեպտեմբերի 17-ին Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքում։ 

1990-2000թթ. սովորել է Նոր Հաճնի 1-ին դպրոցում։ 

2000-2002թթ. սովորել է Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցում։ 

2002-2008թթ. սովորել է Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում։ 

2005թ. Ս․ Ստեփանոս նախասարկավագի տոնին Էջմիածնի Մայր Տաճարում ձեռամբ Արարատ եպս. Գալթագճյանի ձեռնադրվել է սարկավագ։ 

2008թ. ավարտել է Գևորգյան ճեմարանը՝ պաշտպանելով «Արտակ եպս. Սմբատյանցի կյանքը, մատենագրական վաստակը» թեմայով ավարտաճառը։ 

2008-2010թթ. ծառայել է ՀՀ Զինված ուժերում որպես հոգևոր սպասավոր։ 

2011թ. Հոգեգալստյան տոնին ձեռամբ Հովակիմ եպս. Մանուկյանի ձեռադրվել է քահանա։ 

2011-2014թթ. ծառայել է ՀՀ ԶՈՒ-ում որպես գնդերեց, միաժամանակ սպասավորելով Վայոց Ձորի թեմում՝ որպես Խաչիկ գյուղի հոգևոր հովիվ։

2020թ. հոկտեմբերին Տ․ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի տնօրինությամբ նշանակվել է Եռաբլուրի Ս. Վարդանանց եկեղեցու հոգևոր հովիվ։ 

2023թ. հոկտեմբերին Տ․ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի տնօրինությամբ նշանակվել է Ավան վարչական շրջանի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովվի փոխարինող:

2024թ. օգոստոսից նշանակվել է  ԱՀԹ Սուրբ Երրորդություն եկեղեցում՝ որպես խորհրդակատար քահանա: