Տեր Հուսիկ քահանա Դոխոլյան (ավազանի անունը՝ Վաչագան) ծնվել է 1983 թ. մայիսի 23-ին Ստեփանավանում:
1990-2000թթ. սովորել է Ստեփանավանի Հովհ. Թումանյանի անվան միջնակարգ դպրոցում:
2001-2003թթ. ծառայել է Հայոց բանակում՝ որպես ականանետային հաշվարկի կրտսեր սերժանտ:
2003-2006թթ. սովորել է Ստեփանավանի պետական գյուղատնտեսական քոլեջում և ստացել ագրարային մենեջերի որակավորում:
2008-2014թթ. սովորել է Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց ժառանգավորաց վարժարանում, ապա ընծայարանում:
2012-2014թթ. ստանձնել է վարժարանի գրադարանի վերատեսուչի պարտականությունները:
2014թ. հունիսի 8-ին Ամենապատվ պատրիարք Տեր Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի ձեռամբ ձեռնադրվել է սարկավագ:
2014թ. ավարտել է ուսումը Երուսաղեմում և վերադարձել է հայրենիք:
2015-2021թթ․ ծառայել է Արարատյան Հայրապետական թեմի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում: Այդ ընթացքում այցելել է Արարատյան Հայրապետական թեմի «Ցերեկային կենտրոն», հոգեւոր զրույցներ վարել սիրիահայերի եւ Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու համայնքների հետ: Արևմտահայերենից արևելահայերեն փոխադրություններ է կատարել www. surbzoravor.am կայքի համար:
2021թ. նոյեմբերի 21-ին Գերաշնորհ Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանի կողմից ձեռնադրվել է քահանա: Ձեռնադրությունից հետո ծառայության է անցել Գեղարքունիքի թեմում՝ որպես Ճամբարակի և շրջակա գյուղերի հոգևոր հովիվ:
2022թ. մայիսի 9–ից ծառայության է անցել Արցախի թեմում՝ որպես Մարտակերտ քաղաքի և շրջակա գյուղերի հոգևոր հովիվ:
2023թ. մայիսի 23-ին Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի կողմից արժանացել է գնահատանքի գրի:
2023թ. սեպտեմբերի 25-ին Արցախից բռնի տեղահանության արդյունքում տեղափոխվել է Մայր Հայաստան:
2023թ. հոկտեմբերի 19-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետի կողմից ծառայության է նշանակվել Արարատյան Հայրապետական թեմում։ Թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի տնօրինությամբ ծառայության է անցել Ս. Երրորդություն եկեղեցում՝ որպես խորհրդակատար քահանա։
2024թ. օգոստոսի 20-ին ծառայության է նշանակվել Ավանի Սուրբ Աստվածածին եկեղեցում՝ որպես խորհրդակատար քահանա: