Oրվա ընթերցվածք

Oրվա ընթերցվածք

  •    2024-11-25

Երգ երգոց 8.14


14 «Փախի՛ր, իմ սիրեցեա՛լ, այծեամի պէս կամ եղնիկների հորթերի նման, որ լինում են խնկաբեր լեռների վրայ»:


Օսեեի մարգարեությունը 14.6-9


6 Ես ցօղ կդառնամ Իսրայէլի համար, նա կծաղկի, ինչպէս շուշանը, եւ իր արմատները կտարածի, ինչպէս լիբանոսը: Կընդարձակուեն նրա ճիւղերը, 7 նա կդառնայ ինչպէս պտղալից ձիթենի, եւ նրա հոտը կբուրի ինչպէս կնդրուկի բոյր: 8 Կդառնան եւ կնստեն նրա յարկի տակ, կապրեն եւ ապահով կլինեն ցորենով, նա կբողբոջի ինչպէս որթատունկ, 9 եւ նրա յիշատակը կլինի ինչպէս Լիբանանի գինի Եփրեմի համար:


Պողոս առաքյալի Բ թուղթը կորնթացիներին 6.16-7.1


Արդարեւ, կենդանի Աստծոյ տաճար էք դուք, ինչպէս ասաց Աստուած. «Պիտի բնակուեմ նրանց մէջ ու պիտի ընթանամ նրանց միջով եւ նրանց Աստուածը պիտի լինեմ, եւ նրանք պիտի լինեն իմ ժողովուրդը: 17 Դրա համար դո՛ւրս եկէք նրանց միջից եւ հեռո՛ւ մնացէք,– ասում է Տէրը,– եւ մի՛ դիպէք պիղծ բաների.  18 եւ ես պիտի ընդունեմ ձեզ. եւ ես պիտի լինեմ ձեզ համար Հայր. եւ դուք պիտի լինէք ինձ համար որդիներ եւ դուստրեր»,– ասում է Ամենակալ Տէրը: 7 1 Սիրելինե՛ր, եւ որովհետեւ այս խոստումն ունենք, մաքրենք մենք մեզ մարմնի եւ հոգու ամէն պղծութիւնից, կատարեալ դարձնենք սրբութիւնը Աստծոյ երկիւղով:


Ավետարան ըստ Ղուկասի 8.1-3


1 Դրանից յետոյ Յիսուս շրջում էր քաղաքներում եւ գիւղերում, քարոզում էր եւ աւետարանում Աստծոյ արքայութիւնը: Եւ նրա հետ էին տասներկուսը 2 եւ մի քանի կանայք, որոնք բժշկուել էին չար ոգիներից ու հիւանդութիւններից. Մարիամը, որ կոչւում էր Մագդաղենացի, եւ որից եօթ դեւ էր դուրս եկել, 3 Յովհաննան՝ Հերովդէսի վերակացուի՝ Քուզայի կինը, եւ Շուշանն ու շատ ուրիշներ, որոնք իրենց ունեցուածքից մատակարարում էին նրան: