Ծնվել է 1979 թ. նոյեմբերի 16-ին, Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղում։
1985-1996 թթ․ սովորել ու ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը։
1998-2000 թթ․ ծառայել է ՀՀ ԶՈՒ-ում որպես զինվոր։
2000-2004 թթ․ սովորել է Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցում։
2004-2006 թթ․ սովորել է Գևորգյան հոգևոր ճեմարանում։
2006-2007 թթ․ աշխատել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ճարտարապետաշինարարական բաժնում՝ որպես գործավար քարտուղար։
2006 թ․-ին ձեռամբ Տ․ Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանի ձեռնադրվել է սարկավագ։
2007-2008 թթ․ եղել է Արարատյան Հայրապետական թեմի Երիտասարդաց միությունների հոգևոր պատասխանատու։
2008 թ․-ին ձեռամբ Տ․ Սահակ եպիսկոպոս Մաշալյանի ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա։
2008-2013 թթ․ ծառայել է ՀՀ ԶՈՒ-ում որպես հոգևոր սպասվոր։ Նույն ժամանակահատվածում որպես այցելու քահանա նաեւ սպասավորել է Արարատյան Հայրապետական թեմի Նորք - Մարաշի Ս․ Աստվածածին եկեղեցում։
2010 թ․-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկորդ Ամենայն Հայոց Հայրապետի կոնդակով արժանացել է լանջախաչ կրելու իրավունքի։
2013-2015 թթ․ ծառայել է Կալկաթայի հայոց մարդասիրական ճեմարանում որպես փոխտեսուչ։
2015 թ․-ին սպասավորել է Երևանի Ս․ Հովհաննես եկեղեցում՝ որպես խորհրդակատար քահանա։
2015-2016 թթ․ սպասավորել է Մյանմարի, Թայլանդի, Բանգլադեշի ու Սինգապուրի հայ համայնքներում որպես հոգևոր հովիվ։
2016-2017 թթ․ սպասավորել է Մեծ Բրիտանիայի եւ Իռլանդիայի հայոց թեմում որպես Ս․ Եղիշե եկեղեցու հոգևոր հովիվ։
2017-2018 թթ․ եղել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ ՀԲԸՄ Հայորդյաց տների հոգևոր տեսուչ։ Նույն ժամանակահատվածում սպասավորել է նաև Արարատյան Հայրապետական թեմի Կաթողիկե Ս․ Աստվածածին և Ս․ Աննա եկեղեցիներում որպես խորհրդակատար քահանա։
2019-2022 թթ․ ծառայել է Հարավային Ռուսաստանի Հայոց թեմում որպես Լաբինսկ քաղաքի Ս․ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ։
2022 թ․-ին նշանակվել է Արարատյան Հայրապետական թեմի Ս․ Երրորդություն եկեղեցում որպես խորհրդակատար քահանա։
2023 թ.-ին նշանակվել է Արարատյան Հայրապետական թեմի Կաթողիկե Ս. Աստվածածին և Ս. Աննա եկեղեցիներում՝ որպես խորհրդակատար քահանա։
Ամուսնացած է, ունի մեկ զավակ: