Տեր Խորեն քահանա Մարուքյան (հոգևոր հովիվ)

Ծնվել է 1965 թ. մարտի 8-ին, Էջմիածնում: 

1972-1982 թթ. սովորել է Էջմիածնի թիվ 1 միջնակարգ դպրոցում: 

1982-1987 թթ. սովորել է Հայաստանի Գյուղատնտեսական ակադեմիայի հիդրոմելորացիայի ֆակուլտետը: 

1987-1990 թթ. աշխատել է ջրային տնտեսության ոլորտում՝ որպես ինժեներ: 

1990-1991 թթ. սովորել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի քահանայից պատրաստման լսարանում: 

1991 թ.-ի սեպտեմբերի 15-ին, ձեռամբ Տեր Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանի, ձեռնադրվել է սարկավագ և ծառայել Վեհարանում՝ որպես Կաթողիկոսի գործավար-քարտուղար: 

1992 թ.-ի փետրվարի 23-ին, ձեռամբ Տեր Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանի, ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ստացել լանջախաչ, այնուհետև՝ ծաղկյա փիլոն կրելու իրավունք: 

1992-1994 թթ. աշխատել է Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում՝ որպես վերակացու: 

1994-1996 թթ. ծառայել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ որպես խոստովանահայր: 

1996 թ.-ին ծառայության է անցել Արմավիրի թեմի Բամբակաշատ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում: 

1998-1999 թթ. նշանակվել է Արմավիրի թեմի առաջնորդական տեղապահ: 

1999-2002 թթ. եղել է Արմավիրի թեմի ՔԴԿ տնօրեն: 

1993-2000 թթ. դասավանդել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում: 

2002 թ.-ի հոկտեմբերի 1-ից առ այսօր ծառայում է Արարատյան Հայրապետական թեմի Դավթաշենի Ս. Նահատակաց եկեղեցում: 

 

Ամուսնացած է, ունի երեք զավակ: