Տեր Հարություն քահանա Ավագյան (հոգևոր հովիվ)

Ծնվել է 1952 թ.-ին, Արցախում: 

1969 թ.-ին ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը: 

1971-1973 թթ. ծառայել է խորհրդային բանակում: Ծառայությունն ավարտելուց հետո ընդունվել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի պատմաբանասիրական ֆակուլտետ: 

1980 թ.-ին բուհն ավարտելուց հետո աշխատել է նույն ինստիտուտում: 

1983-1987 թթ. սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում՝ ստանալով ռեժիսոր-բեմադրիչի որակավորում: Աշխատել է ԼՂՀ Ստեփանակերտի պետական թատրոնում: 

1991 թ. օգոստոսի 11-ին, ձեռամբ Արցախի թեմի առաջնորդ Տեր Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի, ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա: 

1990-2001 թթ. ծառայել է Արցախի թեմում: 

2001-2003 թթ. ծառայել է Կոտայքի թեմում: 

2003 թվականից ծառայում է Երևանի Ավան համայնքի Սուրբ Աստվածածին մատուռում՝ որպես հոգևոր հովիվ: 

2005 թ.-ի փետրվարի 1-ին, Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսի օրհնությամբ, ստացել է լանջախաչ, 2007 թ.-ի հունվարի 29-ին՝ ծաղկյա փիլոն կրելու իրավունք: 

 

Ամուսնացած է, ունի երկու զավակ: