1962 թ.-ին ընդունվել է Երևանի թիվ 44 միջնակարգ դպրոցը:
1970-76 թթ. սովորել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում:
1974 թ.-ին ձեռամբ Տեր Հուսիկ արքեպիսկոպոս Սանթուրյանի ձեռնադրվել է սարկավագ: 1977 թ.-ին ծառայել է Թբիլիսիի Ս. Գևորգ, 1978 թ.-ին՝ Բաքվի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիներում:
1978 թ.-ին նշանակվել է գործավար Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Կոմիտաս արքեպիսկոպոս Տեր-Ստեփանյանի օրոք: Որպես գործավար շարունակել է ծառայել նաև Տեր Արսեն արքեպիսկոպոս Բերբերյանի և Տեր Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանի օրոք:
1982 թ.-ին ձեռամբ Տեր Արսեն արքեպիսկոպոս Բերբերյանի ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա և ծառայության նշանակվել Երևանի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում:
1992 թ.-ին ծառայության է նշանակվել Ջրվեժի Ս. Կաթողիկե եկեղեցում:
1995 թ.-ին նշանակվել է Երևանի Նոր Նորք համայնքի և միաժամանակ Նորքի Հայորդաց տան հոգևոր հովիվ:
2002 թ.-ից ծառայում է Նոր Նորքի Ս. Սարգիս եկեղեցում:
1984 թ.-ի ապրիլի 19-ին, Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, ստացել է լանջախաչ կրելու իրավունք:
2004 թ.-ի փետրվարի 17-ին, Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, ստացել է ավագ քահանայության պատիվ: