Տեր Տիրան ավագ քահանա Առուշանյան (հոգևոր հովիվ)

Ծնվել է 1964 թ. հունիսի 26-ին, Էջմիածին քաղաքում: 

1971-1981 թթ. սովորել է Էջմիածնի Խ. Աբովյանի անվան միջնակարգ դպրոցում: 

1981 թ. ընդունվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարան: 

1983-1985 թթ. ծառայել է խորհրդային բանակում: 

1988 թ. մայիսի 1-ին, ձեռամբ Տեր Հուսիկ արքեպիսկոպոս Սանթուրյանի, ձեռնադրվել է սարկավագ: 

1988 թ. ավարտել է Գևորգյան հոգևոր ճեմարանը: 

1990 թ. փետրվարի 18-ին, ձեռամբ Տեր Գարեգին եպիսկոպոս Ներսիսյանի, Ս. Սարգիս եկեղեցում ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա: 

1990-1991 թթ. ծառայել է Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում: 

1991 թ.-ից ծառայել է Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում: 

1997 թ. Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ստացել է լանջախաչ կրելու իրավունք: 

2000 թ.-ից առ այսօր ծառայում է Մալաթիայի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում՝ որպես հոգևոր հովիվ:  

2007 թ.-ին Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ստացել է ծաղկյա փիլոն կրելու իրավունք: 

2016 թ. փետրվարի 2-ին Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ստացել է ավագ քահանայության պատիվ: 

 

Ամուսնացած է, ունի երկու զավակ: