Տեր Շմավոն քահանա Ղևոնդյան (հոգևոր հովիվ)

Ծնվել է 1976 թ. մարտի 20-ին, Երևանում: 

1983-1993 թթ. սովորել է Երևանի թիվ 164, 186, 198, 135 դպրոցներում: 

1994-2000 թթ. սովորել է Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցում:

2000-2001 թթ. ուսումը շարունակել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում: 

2000 թ.-ի դեկտեմբերի 25-ին՝ Ս. Ստեփաննոս Նախավկայի տոնին, ձեռամբ Տեր Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանի ձեռնադրվել է սարկավագ: 

2001 թ.-ի հուլիսին Վեհափառ Հայրապետի կարգադրությամբ նշանակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վարչակազմակերպական գործերի կառավարչի գործավար-քարտուղար, նույն թվականի հոկտեմբերից ծառայել է Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցում՝ որպես լուսարար սարկավագ: 

2001-2003 թթ. ծառայել է ՀՀ ազգային բանակում՝ որպես հոգևոր սպասավոր: 

2003 թ.-ի մայիսի 18-ին՝ Սուրբ Խաչի Երևման տոնին, ձեռամբ Տեր Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանի ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա: 

2004 թ. հունվարից մինչև հոկտեմբերը քահանայագործել է Վիրահայոց թեմի Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում: 

2004 թ.-ի նոյեմբերից ծառայել է Արարատյան Հայրապետական թեմի Արգավանդի Ս. Սարգիս եկեղեցում, այնուհետև՝ Արարատի մարզի Արևշատ և Դալար գյուղերի Սուրբ Աստվածածին եկեղեցիներում՝ որպես հոգևոր սպասավոր: 

2007 թ.-ի մարտից մինչև 2008 թ.-ի ապրիլը եղել է Արարատյան Հայրապետական թեմի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցուն կից «Հովհաննես Կոզեռն» կրթամշակութային կենտրոնի տնօրեն: 

2008 թ.-ին ծառայել է Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում: 

2015 թ. հունիսի մեկից մինչև 2016 թ. սեպտեմբեր հոգևոր սպասավորությունը շարունակել է Արարատի մարզի Վերին Դվինի Սուրբ Հարություն, Մարմարաշենի Սուրբ Գևորգ և Արևշատի Սուրբ Աստվածածին եկեղեցիներում։ Այնուհետև 2015 թվականի հունիսի մեկից մինչև 2016 թվականի սեպտեմբեր ամիսը հոգևոր սպասավորությունը շարունակել է Արարատի մարզի Վերին Դվինի Սուրբ Հարություն, Մարմարաշենի Սուրբ Գևորգ և Արևշատի Սուրբ Աստվածածաին եկեղեցիներում։ Այնուհետև նշանակվել է Նուբարաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ, և ծառայել է մինչև 2017 թվականի հունիս ամիսը։ 

2017 թ.-ի հունիսի 1-ին նշանակվել է Քանաքեռի Սուրբ Հակոբ Մծբնա եկեղեցում որպես հոգևոր սպասավոր: 

2019 թ.-ի մայիսից ծառայությունը շարունակել է նույն եկեղեցում որպես հոգևոր հովիվ, 

 

Ամուսնացած է, ունի երկու զավակ: