Ծնվել է 1956 թ. սեպտեմբերի 27-ին, Երևանում:
1973 թ.-ին ավարտել է Ավ. Իսահակյանի անվան թիվ 16 դպրոցը։
1971 թ.-ին ավարտել է Տ. Չուխաջյանի անվան երաժշտական դպրոցի ջութակի բաժինը:
1973-1977 թթ. սովորել է Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի ռեժիսորական կուրսում: Միաժամանակ եղել է ազատ ունկնդիր Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, ուսումնասիրել է հարմոնիա և կոմպոզիցիա:
1980-1984 թթ. աշխատել է Հենրիկ Մալյանի ղեկավարած կինոդերասանի թատրոն-ստուդիայում՝ որպես դերասան, երաժշտահան և երաժիշտ:
1984 թ.-ին աշխատել է Մոսկվայի «Առլեկին» թատրոն-ստուդիայում՝ որպես կիթառահար:
1985-1987 թթ. աշխատել է «Փոս» թատրոնում՝ որպես կոնցերտմեյստեր:
1987-1999 թթ. աշխատել է Հայաստանի պետական հեռուստատեսությունում:
1999-2000 թթ. աշխատել է «Հ2» հեռուստաընկերությունում՝ որպես ռեժիսոր: Եղել է որոշ
հաղորդումների սցենարիստ և հաղորդավար:
2002-2004 թթ. սովորել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քահանայից պատրաստման լսարանում:
2004 թ.-ի սեպտեմբերին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում ձեռնադրվել է սարկավագ`ձեռամբ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի, իսկ հոկտեմբերի 10-ին, Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում, ձեռնադրվել է քահանա:
2004 թ.-ի դեկտեմբերից մինչև 2006 թ.-ի դեկտեմբերի վերջ ծառայել է Արարատի մարզի Դալար գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում՝ որպես հոգևոր հովիվ։
2007 թ.-ի փետրվարի սկզբից մինչև 2010 թ.-ի ապրիլի վերջ ծառայել է Հարավային Ռուսաստանի թեմում՝ որպես Ադիգեայի Հանրապետության հոգևոր հովիվ:
2010 թ.-ի մայիսի 1-ից 2011 թ.-ի ապրիլ ծառայել է Արարատյան Հայրապետական թեմի Սուրբ Երրորդություն եկեղեցում՝ որպես խորհրդակատար քահանա։
2011 թ.-ի ապրիլից մինչև 2013 թ.-ի օգոստոս ծառայել է Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում՝ որպես խորհրդակատար քահանա:
2013 թ.-ի օգոստոսից մինչև 2015 թ.-ի հունիսի 1-ը ծառայել է Նորք-Մարաշի Սուրբ Աստվածածին եկեղեցում՝ որպես խորհրդակատար քահանա:
2015 թ.-ի հունիսի 1-ին տեղափոխվել է Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցի՝ որպես խորհրդակատար քահանա:
2015 թ.-ի հոկտեմբերից սպասավորում է Նորք-Մարաշի Ս. Աստվածածին եկեղեցում՝ որպես խորհրդակատար քահանա։
Ամուսնացած է, ունի 3 զավակ: