Տեր Կարապետ քահանա Կարապետյան

Ծնվել է 1973 թ.-ի մայիսի 4-ին Էջմիածին քաղաքում: Միջնակարգ կրթությունը ստացել է Էջմիածին քաղաքի թիվ 9 միջնակարգ դպրոցում: 

1990-1996 թթ. սովորել է Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցում: 

1993 թ.-ին ձեռնադրվել է սարկավագ, 

1996-1997 թթ. ուսանել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում: 1998 թ.-ին ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա: 

1998-2000 թթ. ծառայել է ՀՀ ազգային բանակում՝ որպես հոգևորական: 

2002-2013 թթ. ծառայել է Նոր Նորքի Ս. Սարգիս եկեղեցում՝ որպես ծիսակատար քահանա, 2013 թ.-ի նոյեմբերից մինչև 2014 թ.-ի հուլիսի 8-ը՝ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում՝ որպես արարողապետ, 

2014 թ.-ի հուլիսի 8-ին նշանակվել է ծառայության Նոր Նորքի Ս. Սարգիս եկեղեցում՝ որպես ծիսակատար քահանա: 

 

Ամուսնացած է, ունի երկու զավակ: