Տեր Բաբկեն քահանա Հայրապետյան

Ծնվել է 1957 թ. մարտի 20-ին, Մարտունու շրջանի Լիճք գյուղում:

 

1974 թ. ավարտել է Երևանի Մ. Մանուշյանի անվան թիվ 48 միջնակարգ դպրոցը և նույն թվականին ընդունվել Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետաշինարարական ֆակուլտետ:

1979 թ. ավարտելով բուհը՝ երկամյա սպայական ծառության է անցել խորհրդային բանակում: Աշխատել է ՆԳՆ շինվարչությունում՝ որպես շինարարական աշխատանքների ղեկավար, այնուհետև Գյումրիում՝ որպես շինարարական աշխատանքների վերահսկող:

1993-1999 թթ. եղել է «Զատիկ» մանկատան փոխտնօրենը:

1997 թ. դեկտեմբերի 25-ին, ձեռամբ Տեր Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանի, ձեռնադրվել է սարկավագ:

2001 թվականից ղեկավարել է «Հուսաբեր» բարեգործական հիմնադրամը:

2002-2003 թթ. ղեկավարել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ճարտարապետաշինարարական բաժինը:

2002-2004 թթ. սովորել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի քահանայից պատրաստման լսարանում:

2004 թ. հոկտեմբերի 10-ին, ձեռամբ Տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի, ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա:

2004 թ. նշանակվել է Երևանի Նուբարաշեն համայնքի հոգևոր հովիվը:

2006-2010 թթ. դասավանդել է Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի տուրիզմի բաժնում:

2008 թ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ստացել է լանջախաչ կրելու իրավունք:

2009 թ. նշանակվել է Երևանի Արաբկիր համայնքի հոգևոր հովիվը:

 

Ամուսնացած է, ունի երեք զավակ: