Տեր Զենոն քահանա Բարսեղյան (ավազանի անունը՝ Արսեն)
Ծնվել է 1975 թ. դեկտեմբերի 17-ին, Երևան քաղաքում:
1981-1992 թթ. սովորել է Երևանի Գոգոլի անվան թիվ 35 միջնակարգ դպրոցում:
1993-1998 թթ. սովորել է Սևանի Վազգենյան դպրանոցում:
1998-1999 թթ. սովորել է Գևորգյան հոգևոր ճեմարանում:
1999 թ. մայիսի 23-ին՝ Հոգեգալստյան տոնին, ձեռամբ Տեր Ոսկան արքեպիսկոպոս Գալփակյանի ձեռնադրվել է սարկավագ:
2001 թ. փետրվարի 20-ին, ձեռամբ Տեր Եզնիկ եպիսկոպոս Պետրոսյանի, ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա:
2001 թ. ապրիլ-հոկտեմբեր ամիսներին եղել է Արարատյան Հայրապետական թեմի հոգևոր ռադիոհաղորդումների պատասխանատուն, նաև ծառայել է առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում՝ որպես խորհրդակատար քահանա:
2001-2003 թթ. ծառայել է Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում՝ որպես խորհրդակատար քահանա:
2003-2006 թթ. ծառայել է Եգիպտոսի հայոց թեմում՝ Կահիրե քաղաքի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում՝ որպես հոգևոր հովիվ:
2004 թ.-ի դեկտեմբերի 14-ին Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ստացել է լանջախաչ կրելու իրավունք:
2006- 2012 թթ. ծառայել է Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում՝ որպես խորհրդակատար քահանա:
2012- 2013 թթ. ծառայել է Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում՝ որպես լուսարարապետ:
2013 թ.-ին Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ նշանակվել է Արարատյան Հայրապետական թեմում և ծառայության է անցել Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում՝ որպես խորհրդակատար քահանա:
2014 թ.-ին վերաստեղծելով «Զորավոր» երիտասարդաց միությունը՝ դարձել է միության հոգևոր պատասխանատու:
2017 թ.-ին նշանակվել է Կաթողիկե Սուրբ Աստվածածին և Սուրբ Աննա եկեղեցիների հոգևոր հովիվ:
2016 թ.-ի փետրվարի 2-ին Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ստացել է ծաղկյա փիլոն կրելու իրավունք: