Տեր Վարդան ավագ քահանա Մկրտչյան

Ծնվել է 1950 թ. մայիսի 29-ին, Երևանում: 

1957-1967 թթ. սովորել է Երևանի Խ. Աբովյանի անվան միջնակարգ դպրոցում: 

1969-1972 թթ. ծառայել է խորհրդային բանակի ռազմածովային նավատորմում: 

1974-1979 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում: 

1979-1982 թթ. սովորել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում: 1983 թ.-ին ձեռնադրվել է սարկավագ, 1984թ.-ին ամուսնացյալ քահանա: 

1985 թ.-ին գործուղվել է Հնդկաստան և հոգևոր ծառայության անցել Կալկաթայի Ս. Նազարեթ եկեղեցում: 

1986 թ.-ին Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ստացել է լանջախաչ կրելու իրավունք: 

1997 թ.-ին ծառայել է Քանաքեռի Ս. Հակոբ եկեղեցում: 

1998 թ.-ին Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ստացել է ծաղկյա փիլոն կրելու իրավունք: 

1997-1999 թթ. ծառայել է Երևանի Ս. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում: 

1999 թ.-ից ծառայել է Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում:

2013 թ.-ից ծառայում է Նոր Նորքի Ս. Սարգիս եկեղեցում: Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ստացել է ավագ քահանայության պատիվ: 
 

Ամուսնացած է, ունի երեք զավակ: