Տեր Զաքարիա (ավազանի անունը՝ Նորայր) քահանա Ավետիսյանը ծնվել է 1974թ. նոյեմբերի 26-ին, Երևանում: 1981-1987թթ. սովորել է Երևանի թիվ 143, 1988-1991թթ.՝ Երևանի թիվ 181 միջնակարգ դպրոցներում: 1992-1997թթ. սովորել է Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցում: 1997-1998թթ. ուսումը շարունակել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր ճեմարանում: Ավարտելուց հետո աշխատել է Արարատյան Հայրապետական թեմի ՀԴՔԿ-ում՝ որպես գործավար: 1998թ. ձեռամբ Տեր Աբրահամ եպիսկոպոս Մկրտչյանի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ձեռնադրվել է սարկավագ: 1999թ. սեպտեմբերին ձեռամբ Տեր Վաչե արքեպիսկոպոս Հովսեփյանի ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա: Քառասնօրյա ապաշխարության շրջանից հետո նշանակվել է ծիսակատար քահանա Մալաթիա-Սեբաստիա համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցում: 2004թ. հոկտեմբերից առ այսօր ծառայում է Երևանի Նորք-Մարաշ համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցում՝ որպես հոգևոր հովիվ: 2014թ փետրվարի 25-ին Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ ստացել է ծաղկյա փիլոն: Ամուսնացած է, ունի 3 զավակ: