Տեր Պարթև քահանա Մուրադյան (հոգևոր հովիվ)

Ծնվել է 1982 թ. Էջմիածնում: 

1988-1998 թթ. սովորել է Էջմիածնի թիվ 6 միջնակարգ դպրոցում: 

1998-2007 թթ. սովորել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում:

Ուսման ընթացքում` 2001-2003 թթ. ծառայել է ազգային բանակում: 

2006 թ. ձեռամբ Տեր Փառեն եպիսկոպոս Ավետիքյանի ձեռնադրվել է սարկավագ: 

2007-2008 թթ. ծառայել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետությունում` որպես լուսարար: 

2008-2010 թթ. ծառայել է ՀՀ ազգային բանակում` որպես հոգևոր սպասավոր:

2010 թ. հունիս-դեկտեմբեր ամիսներին ծառայել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանատանը:

2010 թ. հոկտեմբերի 31-ին, ձեռամբ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի, ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա: 

2010 թ. դեկտեմբերից ծառայել է Արարատյան Հայրապետական թեմում` որպես Եռաբլուրի Ս. Վարդանանց նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ:

2014 թ. հուլիսի 8-ին նշանակվել է առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու ծիսակատար քահանա:

2015 թ. հունիսի 1-ին նշանակվել է խորհրդակատար քահանա Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում:

2016 թ. հոկտեմբերի 12-ին նշանակվել է Մալաթիա-Սեբաստիա համայնքի Ս. Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ:

2019 թ. փետրվարից նշանակվել է ծառայության Արաբկիր համայնքի եկեղեցում:

 

Ամուսնացած է, ունի երկու զավակ: