Ծնվել է 1973 թ. հոկտեմբերի 10-ին Արարատի մարզի Խոր Վիրապ գյուղում:
1990 թ.-ին ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը:
1991-1996 թթ. սովորել է Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցում:
1996 թ.-ի մայիսի 16-ին՝ Համբարձման տոնին, ձեռամբ Տեր Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանի, ձեռնադրվել է սարկավագ:
1996-1997 թթ. ավարտել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանը: 1997 թ.-ից ծառայել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ՔԴԿ-ում, 1998 թ.-ից Արարատյան Հայրապետական թեմի ՔԴԿ-ում:
1998 թ.-ի օգոստոսի 30-ին, ձեռամբ Տեր Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանի, ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա:
1998-2000 թթ. ծառայել է Երևանի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում: Զուգահեռ նաև ծառայել է ՀՀ ազգային բանակում ՝ որպես հոգևոր սպասավոր:
2000-2001 թթ. ծառայել է Մրգավանի Ս. Հակոբ եկեղեցում:
2002-2004 թթ. ծառայել է Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում:
2003 թ.-ին ստացել է լանջախաչ կրելու իրավունք։
2004-2019 թթ. ծառայել է Մալաթիայի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում:
2013 թ.-ին Վեհափառ Հայրապետի ձեռամբ ստացել է ծաղկյա փիլոն կրելու իրավունք։
2019 թ.-ից ծառայում է Քանաքեռի Սուրբ Հակոբ եկեղեցում: