Տեր Զգոն քահանա Աբրահամյան

Ծնվել է 1973 թ. հոկտեմբերի 31-ին, Երևանում: 

1980-1990 թթ. սովորել է Երևանի Իսակովի անվան թիվ 132 միջնակարգ դպրոցում: 1990-1995 թթ. սովորել է Երևանի Ժողտնտեսության ինստիտուտի «Ֆինանսներ և վարկավորում» բաժնում: 

1995-1996 թթ. ծառայել է ՀՀ ազգային բանակում: 

1997-1998 թթ. աշխատել է ՀՀ Ֆինանսների նախարարության արժեթղթերի և բորսաների տեսչությունում: 

1999-2001 թթ. աշխատել է Հայփոստի աշխատանքի և վերահսկման վարչությունում: 2001-2003 թթ. աշխատել է արտասահմանում: 

2003-2005 թթ. սովորել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի քահանայից պատրաստման լսարանում: 

2005 թ. սեպտեմբերի 18-ին, ձեռամբ Տեր Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանի, ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա: 

2005-2023 թ. հովվել է Երևանի Էրեբունի համայնքը: Զուգահեռ 2013-2016 թթ. ծառայել է Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում՝ որպես ծիսակատար քահանա: 

2016 թ.-ի հունվարից ապրիլ ամիսներին նշանակվել է Կոնդի Ս. Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ: 

2016 թ.-ից առ այսօր ծառայում է Նորք-Մարաշի Ս. Աստվածածին եկեղեցում՝ որպես ծիսակատար քահանա: 

 

Ամուսնացած է, ունի երեք զավակ: