«Մարդիկ, սիրեցեք ձեր կանանց»: (Եփես. 5:25)

«Մարդիկ, սիրեցեք ձեր կանանց»: (Եփես. 5:25)

Մի մարդ դիմում է քահանային՝ թե Տեր Հայր, ուզում եմ բաժանվել: Քահանան էլ ասում է.
- Շատ լավ, բայց մի պայմանով:
- Ի՞նչ պայման:
- Գնա ու մի ամիս շարունակ ամեն առավոտ ու իրիկուն կնոջդ ասա. «Դու թագուհի ես», հետո նոր կբաժանեմ:
- է, Տեր Հայր...
- Նայիր, դու գիտես, թե չէ՝ չեմ բաժանի:
- Լավ, կասեմ:
Անցնում է երկու ամիս, քահանան հանդիպում է այս նույն մարդուն ու հարցնում.
- Հը, ի՞նչ եղավ, կնոջիցդ բաժանվեցիր:
Մարդը պատասխանում է.
- Այ մարդ, խելքս գցե՞լ եմ ինչ է, որ կնոջիցս բաժանվեմ. իմ կինը ԹԱԳՈՒՀԻ է, ԹԱԳՈՒՀԻ...

  • 2021-08-09
×