Երջանիկ ընտանեկան կյանքի գաղտնիքը

Երջանիկ ընտանեկան կյանքի գաղտնիքը

Ամուսին և կին ապրեցին իրար հետ 60 տարի: Նրանք միմյանցից ոչինչ չէին թաքցնում, բայց կինը միայն մի գաղտնիք ուներ: Նրա պահարանի վերին դարակում կոշիկի մի տուփ կար, որի մեջ ամուսինը երբեք չէր նայել: Երբ շատ ծերանալով՝ կինն անկողին ընկավ, որոշեց պատմել իր գաղտնիքը և ամուսնուն խնդրեց բերել տուփը: Երբ ամուսինը տուփը բերեց և բացեց, ներսում տեսավ երկու շատ գեղեցիկ գործած տիկնիկներ և փողի մի մեծ կապոց:

- Ի՞նչ է սա, - հարցրեց ապշահար ամուսինը:
- Գիտե՞ս, մեր հարսանիքից առաջ իմ սիրելի տատիկն ինձ հայտնեց երջանիկ ընտանեկան կյանքի գաղտնիքը: Նա ասաց. «Եթե ամուսնուդ վրա բարկանաս, ապա երբեք մի վիճիր, այլ գնա և մի տիկնիկ գործիր»:
Ամուսնու աչքերն արցունքոտվեցին, չէ՞ որ տուփում ընդամենը երկու տիկնիկ կար:
Ապա նա հարցրեց.
- Պատասխանիր, այս ի՞նչ փող է: Չ՞է որ դու սա չես խնայել ընտանեկան ծախսերի մեր գումարից:
- Ես սա կուտակել եմ տիկնիկներ վաճառելով:

  • 2021-08-09
×