Եկեք չքննադատենք

Եկեք չքննադատենք

Մի ընտանեկան զույգ նոր բնակարան է տեղափոխվում։ Առավոտյան կինը պատուհանից դուրս է նայում և տեսնում լվացք փռող հարևանուհուն։

- Նայիր ինչ կեղտոտ է նրա լվացքը, - ասում է ամուսնուն։
Բայց վերջինս կնոջ ասածին ոչ մի նշանակություն չի տալիս։
- Երևի օճառն է վատը եղել, կամ էլ նա լվացք անել չգիտի։ Պետք է նրան սովորեցնել, - եզրակացնում է կինը։
Ու այսպես, ամեն անգամ, երբ հարևանուհին լվացք էր փռում, կինը զարմանում էր՝ որքան կեղտոտ է այն։
Մի պայծառ առավոտ պատուհանից դուրս նայելով՝ կինը բացականչում է.
- Օ, այսօր լվացքը մաքուր է։ Երևի լվացք անել է սովորել։
- Ոչ, - պատասխանում է ամուսինը, - պարզապես ես այսօր վաղ եմ արթնացել և լվացել եմ պատուհանը։
Այսպես էլ մեր կյանքում է. ամեն ինչ կախված է պատուհանից, որով նայում ենք այն ամենին, ինչ տեղի է ունենում մեր շուրջը։ Իսկ ուրիշներին քննադատելուց առաջ պետք է վստահ լինել, որ մեր սրտերն ու մտադրությունները մաքուր են։

  • 2021-08-09
×