Չծնված մանկան օրագիրը

Չծնված մանկան օրագիրը

Հոկտեմբերի 5. Այսօր իմ կյանքը սկիզբ առավ: Ծնողներս այդ մասին դեռ չգիտեն: Ես խնձորի կորիզի չափ փոքրիկ եմ, բայց արդեն կամ: Ես աղջիկ եմ լինելու՝ շիկահեր և կապույտ աչքերով: Արդեն գիտեմ, որ ծաղիկներ եմ սիրելու:

Հոկտեմբերի 19. Ոմանք ասում են, թե ես դեռ իսկական մարդ չեմ, որ իրականում կա միայն մայրիկս: Սակայն ես իսկական մարդ եմ, ճիշտ այնպես, ինչպես հացի անգամ ամենափոքր փշուրն է իսկական հաց: Մայրիկս իրական մարդ է, ես՝ նույնպես:
Հոկտեմբերի 23. Արդեն կարողանում եմ բերանս բացել: Պատկերացրեք, մեկ տարի անց ես լացելիս, իսկ ավելի ուշ՝ խոսելիս կլինեմ: Գիտեմ, թե որն է լինելու իմ առաջին բառը՝ ՄԱՄԱ:
Հոկտեմբերի 25. Այսօր սիրտս սկսեց ինքնուրույն բաբախել: Այս պահից սկսած սիրտս համաչափ կբաբախի մինչև որ տարիներ անց կհոգնի, կանգ կյառնի, և ես կմահանամ:
Նոյեմբերի 2. Ամեն օր մի փոքր աճում եմ: Ձեռքերս ու ոտքերս սկսում են ձևավորվել: Սակայն դեռ երկար պիտի սպասեմ, որպես ոտքերս ամրանան այնքան, որ բարձրանամ մայրիկիս գիրկը, թևերս էլ կարողանան ծաղիկներ քաղել, գրկել հայրիկիս:
Նոյեմբերի 12. Մատիկներս արդեն սկսում են ձևավորվել: Ծիծաղելի է, թե դրանք որքան փոքրիկ են: Ես կկարողանամ մատիկներովս քաշել մայրիկի մազերը:
Նոյեմբերի 20. Այսօր բժիշկը մայրիկիս ասաց, որ ես կամ և ապրում եմ նրա կրծքի տակ: Որքան երջանիկ պիտի լինի նա: Մայրիկ, դու երջանի՞կ ես:
Նոյեմբերի 25. Երևի մայրիկս ու հայրիկս իմ անվան մասին են մտածում: Սակայն նրանք դեռ չգիտեն, որ ես աղջիկ եմ: Կուզենայի, որ իմ անունը Քեթի լիներ: Ես արդեն մի փոքր մեծացել եմ:
Դեկտեմբերի 10. Մազերս արդեն աճում են: Դրանք հարթ են ու փայլուն: Հետաքրքիր է, ինչպիսի՞ն են մայրիկիս մազերը:
Դեկտեմբերի 13. Ես արդեն կարող եմ տեսնել: Շուրջս մութ է: Երբ մայրիկս ինձ լույս աշխարհ բերի, կլինի արևոտ պայծառ օր և շատ ծաղիկներ: Բայզ ամենից շատ ցանկանում եմ տեսնել մայրիկիս: Հետաքրիքիր է, ի՞նչ տեսք ունես, մայրիկ:
Դեկտեմբերի 24. Տեսնես մայրիկս լսո՞ւմ է սրտիս ձայնը: Որոշ բալիկներ են աշխարհ են գալիս փոքր-ինչ տկար ու թույլ: Բայց իմ սիրտն առողջ և ուժեղ է և շատ համաչափ է գործում: Մայրիկ, դու առողջ փոքրիկ կունենաս:
Դեկտեմբերի 28. Այսօր մայրիկս ինձ սպանեց:

Անգլերենից թարգմանեց Լարիսա Նավասարդյանը

  • 2021-08-09
×