Մտածեք որևէ խնդրի մասին մի քանի րոպե, և այն կհայտնվի ձեր կողքին (առակ)

Մտածեք որևէ խնդրի մասին մի քանի րոպե, և այն կհայտնվի ձեր կողքին (առակ)

Պրոֆեսորը մեկ բաժակ ջուր վերցնելով, սկսում է դասը: Բաժակը բարձրացնում է այնպես, որ բոլորը տեսնեն այն, և հարցնում է ուսանողներին:
- Ի՞նչ եք կարծում` ինչքան կկշռի այս բաժակը:
Ուսանողները սկսում են մտածել;
- Մոտավորապես 200 գրամ, 300 գրամ, - լսարանում լսվում են տարբեր կարծիքներ:
- Իրականում ես չգիտեմ պատասխանը, մինչև չկշռեմ այն, չեմ կարող ասել, բայց հարցը դա չէ, այլ այն, թե ի՞նչ տեղի կունենա, եթե այս բաժակը մի քանի րոպե պահեմ իմ ձեռքում:
- Ոչինչ, - պատասխանեցին ուսանողները:
- Իրոք, ոչ մի վատ բան չի լինի: Իսկ ի՞նչ կլինի եթե բաժակը ձեռքումս պահեմ մոտավորապես մեկ ժամ:
- Ձեր ձեռքը կսկսի ցավել:
- Իսկ եթե այն պահե՞մ մեկ օր:
- Ձեր ձեռքը կքարանա, մկաները կսկսեն ցավել, և նույնիսկ կարող եք անդամալույծ դառնալ:
- Ըստ ձեզ՝ բաժակի քաշը կփոխվի՞, եթե ես այն պահեմ մի ամբողջ օր:
- Իհարկե ոչ, - պատասխանեցին ուսանողները:
- Իսկ ի՞նչ պետք է անել, որ այդպիսի իրավիճակում չհայտնվենք:
- Պարզապես բաժակը դրեք սեղանին, - ուրախ պատասխանում է մի ուսանող:
- Այո, - պատասխանում է պրոֆեսորը,- այդպես է լինում նաև ձեր կյանքում խնդիրների հետ: Մտածեք որևէ խնդրի մասին մի քանի րոպե, և այն կհայտնվի ձեր կողքին: Մտածեք մի քանի ժամ նույն խնդրի մասին, և այն կսկսի ձեզ կրծել: Իսկ եթե մտածեք մի ամբողջ օր, այն ձեզ հաշմանդամության կհասցնի: Կարող եք մտածել խնդիրների մասին, բայց ըստ բնական օրենքի` դրա քաշը չի փոքրանում:
Խնդիրները պահանջում են լուծումներ, իսկ եթե չես կարողանում լուծել, ապա դիր մի կողմ, մոռացության մատնիր այն, քանի որ այն կարող է քեզ հաշմանդամ դարձնել:

Սմբատ սարկավագ Խանվելյանի «Օրվա առակը» շարքից

  • 2021-08-09
×