Ագահության մասին (բարոյախրատական պատում)

Ագահության մասին (բարոյախրատական պատում)

Մեր Տեր Հիսուս Քրիստոս փրկության Ավետարանում պատգամում է. «Ուր ձեր գանձերն են, այնտեղ և ձեր սրտերը կլինեն» (Մատթ. 6: 21), և իսկապես դա այդպես է: Մեծ ունեցվածքի տեր մի մարդ` չափազանց ագահ, արծաթասեր ու անհագ, որ երբեք աղքատներին ողորմություն չէր տալիս, բարեգործություն չէր անում, ոչ էլ կարոտյալների պետքերն էր հոգում, այնպես եղավ, որ հանկարծակի մեռավ: Նրա բարեկամներն ու ազգականները կարգադրեցին նրան հերձել, որպեսզի տեսնեն, թե ո՞րն էր նրա հանկարծահաս մահվան պատճառը: Եվ երբ հերձեցին նրան և սիրտը չգտան, սարսափահար եղան: Ապա բոլորն էլ գնացին այն սենյակը, որտեղ գանձն էր պահում, բացեցին գանձապահարանը և ահա հանգուցյալ մարդու սիրտը գտան սատանայի ձեռքերում, որ վիշապակերպ նստել և պատառոտում էր այն:
Եվ նրանց, ովքեր նայում էին, ասաց.
– Այս ոսկին ու արծաթն իր սրտի գինն են, որոնց դիմաց ձեր բարեկամը վաճառել է ինձ. իրավամբ այն իմ սեփականությունն է, ինչ կամենամ, այն էլ կանեմ:

  • 2021-08-09
×