Ժամանակին հիշենք մեր Տեր Աստծուն

Ժամանակին հիշենք մեր Տեր Աստծուն

Մի ծերունի քաղաք գնաց` իր ձեռագործ աշխատանքները վաճառելու: Պատահեց, որ մահամերձ վիճակում գտնվող մի մեծահարուստի դռան առջև նստեց: Եվ ահա տեսավ սևակերպ ձիեր և սևադեմ ու սարսափազդու հեծյալներ, որոնցից յուրաքանչյուրն իր ձեռքում հրեղեն գավազան ուներ: Հասնելով մեծահարուստի դռանը, ձիերից իջնելով՝ բոլորն էլ արագորեն տուն մտան: Հիվանդը, նրանց տեսնելով, սկսեց Աստծուն աղաղակել. «Տեր, օգնիր ինձ»: Իսկ նրանք ասացին.
– Ա՞յժմ հիշեցիր Աստծուն, երբ արեգակը մայր մտավ: Ինչո՞ւ Նրան չէիր փնտրում կյանքիդ բոլոր օրերին, քանի դեռ արևը ծագում էր: Այլևս ոչ հույսի, ոչ էլ մխիթարության բաժին կա:

  • 2021-08-09
×