Երկու ընկերների մասին (առակ)

Երկու ընկերների մասին (առակ)

Մի անգամ անապատում երկու ընկեր կռվեցին և մեկը մյուսին ապտակ հասցրեց: Վերջինս, ցավ զգալով, բայց ոչինչ չասելով՝ գրեց ավազի վրա. «Այսօր իմ ամենալավ ընկերն ինձ ապտակեց»: Շարունակեցին ճանապարհը, գտան օազիս և որոշեցին լողանալ: Նա, ով ապտակ էր ստացել, փրկվեց խեղդվելուց, ընկերը փրկեց նրան: Երբ ուշքի եկավ, գրեց քարի վրա. «Այսօր իմ ամենալավ ընկերը փրկեց իմ կյանքը»: Նա, ով ապտակ էր հասցրել և փրկել էր ընկերոջ կյանքը, հարցրեց.
- Երբ քեզ ապտակեցի, դու ավազի վրա գրեցիր, իսկ հիմա՝ քարի վրա: Ինչո՞ւ: Ընկերը պատասխանեց.
- Երբ մեզ նեղացնում են, մենք պէտք է ավազի վրա գրենք, որպեսզի քամիները կարողանան ջնջել: Իսկ երբ մեզ լավություն են անում, պետք է քարի վրա գրել, որպեսզի ոչ մի քամի չկարողանա ջնջել:

  • 2021-08-09
×