Արցունք և ծիծաղ

Արցունք և ծիծաղ

Մի իմաստուն ելույթի ժամանակ մարդկանց անեկդոտ պատմեց։ Լսարանն սկսեց բարձր ծիծաղել։
Մի քանի րոպե անց նա նորից պատմեց նույն անեկդոտը։ Միայն մի քանիսը ժպտացին։
Իմաստունը երրորդ անգամ պատմեց անեկդոտը, բայց ոչ ոք չծիծաղեց։
Իմաստունը ժպտաց ու ասաց. «Անընդհատ միևնույն կատակից ծիծաղել դուք չեք կարող… Ուրեմն ինչո՞ւ եք անընդհատ նույն պատճառով արտասվում»։

  • 2021-08-09
×