Ճշմարիտ քրիստոնյան

Ճշմարիտ քրիստոնյան

Մի քրիստոնյա կին լուոումունջ կանգնած էր գնորդների երկար հերթում: Երբ վերջապես նա գրեթե մոտեցել էր վաճառողին, հերթում կանգնածներից մեկը գոռգոռոց՝ պնդելով, թե նա անհերթ էր, և պահանջեց հերթում կանգնել: Կինը ոչինչ չասաց և լռելայն գնաց ու կանգնեց հերթի վերջում: Նրա վրա գոռգոռացող մարդն անսպասելիորեն, ի զարմանս բոլորի, սկսեց նրանից ներում հայցել՝ ասելով.

- Ես գիտեի, որ դուք քրիստոնյա եք, սակայն չգիտեի, որ քրիստոնյա լինում են նաև գործով: Ներում եմ հայցում և խնդրում առաջ գնալ և ձեր տեղը զբաղեցնել առջևում:
Ապա նա օգնեց կնոջը գնում կատարելիս և ուղեկցեց նրան:
Իրապես, ավելի լավ է ճշմարիտ քրիստոնյա լինել գործերով, այլ ոչ միայն խոսքերով:

 

Ռուսերենից թարգմանեց Լարիսա Նավասարդյանը

  • 2021-08-09
×