Աստծո շնորհը

Աստծո շնորհը

Հյուսիսային Եվրոպայի քաղաքներից մեկում ապրում էր մի աղքատ կին ում դուստրը հիվանդ էր: Նա շատ էր ուզում խաղող ուտել, սակայն խաղողը դեռ չէր հասել: Մայրն իսկույն հիշեց, որ մի անգամ արքայական ջերմոցի մոտով անցնելիս տեսել էր հրաշալի խաղող: Նա գնաց այգեպանի մոտ և խնդրեց իրեն խաղող վաճառել, սակայն այգեպանը հրաժարվեց: 

«Միգուցե քիչ դրամ առաջարկեցի», - մտածեց կինը և շարունակեց ավելի եռանդով աշխատել՝ գումար վաստակելու և ավելի շատ գումար ունենալու համար: Հետո կրկին գնաց այգեպանի մոտ՝ հուսալով խաղող գնել: Սակայն այգեպանը վարվեց, ինչպես անցյալ անգամ:
- Դուք խենթ եք: Մի՞թե կարծում եք, թե թագավորն առևտրական է: Դուք ոչ մի գնով նրա ջերմոցից ծաղիկ կամ խաղող ձեռք չեք բերի:
Խիստ հիասթափված և տխուր՝ կինն արդեն ցանկանում էր հեռանալ, երբ անսպասելիորեն մոտեցավ մի երիտասարդ, ով լսել էր ամբողջ խոսակցությունը, և ասաց.
- Այգեպանն իրավացի է, հայրս՝ թագավորը, առևտրական չէ, սակայն եթե նա խաղող չի վաճառում, ապա կարող է նվիրել:
Այդ խոսքերի հետ նա վազից քաղեց մի քանի ճութ խաղող և դրեց կնոջ զամբյուղում:
Այո, Տեր Աստված փրկություն չի վաճառում, սակայն այն շնորհում է հավատավորին:


Ռուսերենից թարգմանեց Լարիսա Նավասարդյանը

  • 2021-08-09
×