Յոհան Վոլֆգանգ Գյոթեն ուներ մի սովորություն. զբոսանքի գնալիս սիրում էր գրպանները լցնել տարբեր ծաղիկների սերմեր և դաշտերով ու անտառներով անցնելիս դրանք շաղ տալ շուրջբոլորը: Եվ այն բոլոր տեղերով, որ անցում էր Գյոթեն, ժամանակի ընթացքում աճեցին հիանալի ծաղիկներ: Անշուշտ, հնարավոր չէ ստույգ իմանալ, թե որ ծաղիկների սերմերը ցանեց Գյոթեն, և որոնք ինքնուրույն աճեցին, սակայն աշխարհում գեղեցկությունը բազմապատկվեց:
Իսկ մե՞նք. ի՞նչ ենք անում, ի՞նչ ենք սերմանում, տարածում: Արդյո՞ք այն, ինչ սերմանում ենք, գեղեցկացնում, լավացնում է աշխարհը…
Ռուսերենից թարգմանեց Լարիսա Նավասարդյանը