Մի մարդ փողոցում տեսավ մի մերկ երեխայի: Նա քաղցած էր և ցրտից դողում էր: Մարդը զայրացած բացականչեց.
-Տեր Աստված, ինչո՞ւ ես նման բան թույլ տալիս: Ինչո՞ւ ոչինչ չես ձեռնարկում:
Ի պատասխան ի վերուստ մի ձայն ասաց.
- Ես ձեռնարկել եմ. քեզ եմ ուղարկել…
Ռուսերենից թարգմանեց Լարիսա Նավասարդյանը